ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ

Նկարիչ:
Ծնվ. 01.10.1866թ., Տրապիզոն:
Մահ. 07.10.1947թ., ք. Մեդֆորդ (Նյու Յորքի նահանգ), 1948-ին աճյունը տեղափոխվել է Երևան:
Ավարտել է Կ. Պոլսի գեղարվեստի վարժարանը (1887), սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում (1887-91):
1891թ-ին մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին:
1891-95թ-ին ստեղծագործել է Վիեննայում, ապա՝ Ս. Պետերբուրգում, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ:
Շրջել է Արլ. Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետության հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր:
Հեղինակ է նաև դիմանկարների, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործերի, հայկական մանրանկարներից ընդօրինակումների:
Կատարել է Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները, Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս, Արմավիրի Ս. Գևորգ Եկեղեցիների վերաշինությունը, պատրաստել Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը, դուռը և այլն:
ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆն առավել ճանաչվել է «Արևելյան փոստ», «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան», ՀԱՊ), «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Ա. Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիրլյան» կտավներով:
1922-ից ապրել է ԱՄՆ-ում:
Անհատական ցուցահանդեսներ՝ Բաթումում (1899), Թիֆլիսում (1900-08), Պյատիգորսկում և Բաքվում (1902), Փարիզում (1919,1920), Լոնդոնում (1921), ԱՄՆ-ում (1922-23), Երևանում (1956):
Կտակի համաձայն՝ գործերը հանձնվել են ՀԱՊ-ին:
Երկեր.
Շրջագայութիւն նկարչաց աշխարհին մէջ, ՀԱ, 1892, № 1-6, 9-11, 1893, № 3: Իմ մտքերը, Բոստոն, 1941:
Գրակ.
Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958:
Տեր-Մանուելյան Ա., Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան, Բեյրութ, 1966:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
