ԱՐՇԱՎԻՐ ՋԻԴԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
Գրող, հասարակական գործիչ:
Վրացական ԽՍՀ և Աբխազ. ԻԽՍՀ վաստակավոր ուսուցիչ:
Հայրենական պատերազմի (1941-45) մասնակից:
Ծնվ. 05.04.1906թ., գ. Զախարովկա (այժմ՝ գ. Ամտկել՝ Աբխազիայի Գուլրիպշիի շրջանում):
Մահ. 11.08.1989թ., Սուխում:
Ավարտել է Լենինգիւսդի Գերցենի անվ. մանկավարժական ինստիտուտը (1930):
1932-39-ին՝ Սուխումի հայկական մանկավարժական ուսումնարանի տնօրեն:
1945-54-ին ապրել է Երևանում, աշխատել է ՀԽՍՀ լուսավորչության նախարարությունում, տարբեր բուհերում:
1954-67-ին՝ Սուխումի հայկական դպրոցի տնօրեն:
Աբխազիայում կազմակերպել է հայկական թատերախմբեր, բեմադրել նաև իր պիեսներից,
1954-ից ղեկավարել է «Համշեն» հայկական գրական միավորումը:
Հեղինակ է «Արևածագ» (1934), «Ծովի շունչը» (1959) բանաստեղծությունների և պիեսների ժողովածուների, «Ինչպես տեսել եմ» (1968), «Արտի ջերմությունը » (աբխազ., 1977), «Ինչ պատահեց» (ռուս., 1992) պատմվածքների, «Ինչ եմ ես փնտրում» (1996, ռուս.), «Հիացմունք ու թախիծ» (1999) բանաստեղծական ժողովածուների:
Եղել է Աբխազիայի ԳԽ պատգամավոր (1956-60):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |