ARSHIL GORKI (Gorky) / ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` ԱՄՆ

Իսկական անունը՝ Ոստանիկ (Մանուկ) Ադոյան Սեդրակի,

Ծնվ. 15.04.1902(4)թ., գ. Խորգոմ (Վանի նահանգի Հայոց ձոր գավառ):
Մահ. 21.07.1948թ., Նյու Յորք:

Նկարիչ:

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի և Վանի դպրոցներում:

Ընտանիքը 1915-ին գաղթել է Երևան:

1919-ին փոխադրվել է Թիֆլիս, ապա՝ ԱՍՆ:

Ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (1926), որտեղ դասավանդել է հինգ տարի:

Համակրելով ռուս ականավոր գրող Մակսիմ Գորկուն՝ 1925-ին վերցրել է «Գորկի» ազգանունը:

Ստեղծագործական առաջին շրջանում ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻն հիմնականում ստեղծել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (1928-32, Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Նյու Յորք), նատյուրմորտներ, բնանկարներ՝ իմպրեսիոնիստների ազդեցությամբ, ապա հակվել վերացարկումնային (աբստրակտ) նկարչությանը:

Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ.
«Այգիներ Սոչիում» (1938, նկարաշարի նախնական անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»),
«Ջրվեժ» (1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն),
«Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք),
«Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944, Սիեթլ ք-ի թանգարան),
«Հոգեվարք» (1947, ժամանակակից արվեստների թանգարան, Նյու Յորք),
«Արորը և երգը» (1947, ևն)], որոնցով ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻՆ հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի:

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է:
Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին:

1938-ին ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻն Հայաստան է ուղարկել չորս պատկեր,
1941-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահաևդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին:
1946-ին հրդեհվել են նրա երեսունից ավելի կտավները,
ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ հիվանդացել է քաղցկեղով, որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի մ. Պոմպիդուի անվ. ժամանակակից արվեստների թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ա. Գորկի Ա. Գրաշի Մոսկվայում (1956, Ամերիկյան արվեստի ցուցահանդես) ու Երևանում (1963, Ամերիկյան գրաֆիկայի ցուցահանդես):

Անհատական ցուցահանդեսներ՝ Ֆիլադելֆիայում (1934), Նյու Յորքում (1939, 1945, 2003), Սան Ֆրանցիսկոյում (1941):
2004-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒՑ

* * * *

«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված»:

* * * *

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…

* * * *

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»:


* * * *

Երկեր.
Նամակներ, Ե., 2005 (հայ., անգլ.):

Գրակ.
Պերեճիքլյան Ա., Հայկականութիւնը Արշիլ Կորքիի ստեղծագործութեան մէջ, «Հայկազյան հայագիտական հանդես», հ.4, Բեյրութ, 1973:
Պետրոսյան Ա., Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան) (1904-1948), Ե., 2004:
Schwab a cher E., Archile Gorky, N.Y., 1957;
Rosenberg H., Archile Gorky, N.Y., 1962;
Mooradian K., Arshile Gorky-Adoian, Chicago, 1978;
Wald man D., Arshile Corky (1904-1948) A. Retrospektive, N. Y„ 1981.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 13223
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=13344218127784505_arshile-gorky.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181272628810_arshilgorky1.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181264634050_1.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181282608270_2.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=13344218121030750_2.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181215097568_4.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=13344218121051537_5.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181241427131_6.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181269121139_8.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181269030097_7.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181231361346_9.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181252307867_10.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181291848354_11.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181224964390_AG_VirginiaLandscape.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)
  • ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

    /image/?type=album&prefix=album&img_id=133442181236962028_ArshileGorky,Agony.jpg

    Նկարիչ

    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky)

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott