ARUSYAK PAPAZYAN (Aruseak Papazean) / ԱՐՈՒՍՅԱԿ ՓԱՓԱԶՅԱՆ (Արուսեակ Փափազեան)
Առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհին,
հայ թատրոնի պատմութեան մեջ բացառիկ տեղ է գրավում:
Նրա ստեղծագործական ուղին սկզբնաւորւել է «Արևելեան թատրոն»-ում:
Արուսեակ Փափագեանը, բուն անունով Մարիամ Փափազեան,
ծնւել է Կ. Պոլսում:
1858-59-ին փոքր դերերով նա մասնակցում է մի քանի ներկայացման:
Առաջին կարեւոր դերը, Թերեզա (Ռոթայի «Երկու յիսնապետներ») պիեսում էր, ուր նա խաղացել է Կ. Պոլսում հիմնւած հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը 1861 թւականի Դեկտեմբեր 14-ին:
Նա այնպիսի վարպետութեամբ է կատարել դերերը,
Մեդէա (Եւրիպիդէսի «Մեդէա»),
Ֆրանչեսկա (Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»),
Քլոտեդ (Շիլլերի «Աւազակներ»),
Լուկրեցիա, Բլանշ (Վ-Հիւգոյի «Լուկրեցիա Բորջիա», «Արքան զսսրճանում է»),
Անտիգոնէ (Սոֆոկլէսի «Անտիգոնէ»),
Սաֆօ (Գրիլպարցերի «Սաֆօ»),
Սոֆի (Շիլլերի «Աւազակներ»)
պիեսներում, որ պարտադրել է հայ և օտար մամուլին ու թատերասէրներին խոստովանել, թէ նա առաջնակարգ արւեսաագիտուհի է:
Խաղացել է
Սանդուխտ (Թերգեանի «Սանդուխտ»), ողբերգութիւնում,
Աշխէն (Հեքիմեանի «Հարմակ և Աշխէն»),
Ռոքսանա (Պէշիկթաշլեանի «Արշակ Ք»),
Ցուդիթ Գութցքովի «Ուրիել Ակոստա» և այլն:
1866-ին Ս. Էքշեանի հետ ստեղծել է իր սեփական թատերախումբը և մինչև 1887-ը հանդէս է եկել տարբեր թատրոններում:
Նրա խաղի օրերին բեմը ողողւում էր ծաղկեփնջերով:
Զմիւռնիայի «Վասպուրական թատրոն»-ի կամարների տակ, ծափերին զուգընթաց, դէպի բեմ էին թռչում աղաւնիներ` ոտքերին կապւած ծաղիկներով:
Նա հայ թատրոնի պատմութեան մէջ թողել է փայլուն էջեր:
Իր փառքի գագաթին նա հանդիպում է մի ուրիշ արւեստագէտի` նկարիչ Սոփոն Պէզիրճեանին. նրանք ամուսնանում են, և այստեղ էլ ընդհատւում է Արուսեակ Փափագեանի դերասանական փայլուն գործունէութինը:
Ամուսինը կնոջը կտրականապէս արգելում է շարունակել իր բեմական կեանքը:
Կարճ ժամանակ անց նրան այլևս չեն տեսնում հայ բեմում:
Կորցնելով ամէն բան, երբ ուզեց կրկին վերադառնալ բեմ, այլևս տեղ չկար իր համար, բեմն արդէն ունէր նոր տաղանդներ:
Տեսնելով մտաւորականութեան և ժողովրդի անտարբերութիւնը` Արուսեակ Փափագեանը խիստ ընկճւեց, սկսեց հիւծւել ֆիզիկապէս ու հոգեպէս, ի վերջոյ մատնւելով ծայրայեղ թշւառութեան և հասնելով կիսախելագարութեան:
Ըստ Զապէլ Եսայեանի` «Իր գերագոյն թշւառութեան մէջ, դեռ չափազանց հպարտ էր մնացել նա»:
Արուսեակ Փափազեանը թէև կարճ ժամանակ մնաց թատրոնում, բայց այդ տարիները եղան արգասաւոր յետագայ սերունդներին:
1907 թւականին վախճանւում է հայ անդրանիկ պրոֆեսիոնալ դերասանուհին, 66 տարեկան հասակում:
Այսպէս խաւարեց հայ բեմի աստղը:
Ֆրանսիական թերթերը, նրան համեմատելով «Կոմեդի ֆրանսէզի» ականաւոր դերասանուհի Մարսի հետ, անւանել են «Հայ Մարս»:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |