ԱՐՍԵՆ (Վիչեն) ԱՅՏԸՆՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
Լեզվաբան, բանասեր:
Ծնվ. 07(19).01.1825թ., Կ. Պոլիս
Մահ. 08(21).7.1902թ., Վիեննա:
Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1842), աբբահայր (1886):
1835- ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ:
Դասավանդել է Զմյուռնիայի և Կ. Պոլսի Մխիթարյանների վարժարաններում, զբաղվել գիտ. գործունեությամբ:
Մշակել, հարստացրել ու հրատարակել է Վ. Չալըխյանի «Քերականութիւն հայկազնեան լեզուի...» (1885) գիրքը:
1887- ին հիմնել է «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը:
ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ-ի գիտ. ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866) աշխատությունը, որը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայերենագիտության պատմության մեջ:
Այն բաղկացած է ընդ հանուր տես. («Նախաշաւիղ») և բուն քերակ. մասերից ու հավելվածից:
ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ-ի լեզվի զարգացումն ընկալել է բնաշրջ. (էվոլյուցիոնիստ.) տեսանկյունից: Նրան է պատկանում հայոց լեզվի պատմության առաջին գիտ. շրջանաբաժանումը (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար), բարբառների դասակարգումն ըստ աշխարհագրական սկզբունքի: Նա գրաբարը գնահատել է որպես ճոխ ու զարգացած լեզու, միաժամանակ ընդգծել, որ ասպարեզը պետք է տրվի աշխարհաբարին: Այդ նկատառումով էլ գրել է արևմտահայ աշխարհաբարի քերականությունը:
Գրկ.
Մենեվիշյան Գ., Կենսագրական ակնարկ գեր. Արսեն արքեպիսկոպոս Այտընեան աբբայի..., Վնն., 1895:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


