ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀԱԿՈԲԻ - ՆՈՐԳԵՂՑԻ ՍԱԽՈ
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ,
լրագրող, հրապարակախոս:
Ծնվ. 01.03.1878թ., Վան:
Մահ. 17.02.1950թ., Փարիզ:
Ա.Ա. Դարբինյանի հայրը:
Արմենական կազմակերպության անդամ:
Ավարտել է Վանի Ս. Թարգմանչաց վարժարանը (1893), Էջմիածնի Գևորգյաև ճեմարանը:
Եղել է ուսուցիչ Սալմաստում (Իրան):
Հեղինակային գործունեության համար քանիցս (1898, 1904) բանտարկվել է:
Գործել է ֆիդայիներ Սևքարեցի Սաքոյի, Վարդանի, Նիկոլ Դումանի հետ:
1905-ից՝ Վարագավանքի դպրոցի տեսուչ:
1915-ին մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը:
Ռուսական զորքերի քաղաք մտնելուց հետո նշանակվել է նահանգային վարչության ընդհանուր քարտուղար:
1916-18-ին Թիֆլիսում խմբագրել է «Վան-Տոսպ»,
1919-20-ին Երևանում՝ «Հայաստանի ձայն» թերթերը, այնուհետև անցել է Կ. Պոլիս:
1922-ին, որպես Ռամկավար ազատական և ՀՀԴ կուսակցությունների պատվիրակ, եկել է Այսրկովկաս, Թիֆլիսում հանդիպել Ա. Մյասնիկյանիև. Երևանում Հայաստանի ղեկավարների և Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է արևմտահայոց կացության հարցը:
1922-ի վերջին հաստատվել է Փարիզում:
1946-48-ին գլխավորել է ֆրանսահայերի ներգաղթի կենար. հանձնաժողովը:
Հրատարակել է «Հայ ազատագրական շարժման օրերէն» (1947) երկը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |