ԱՐՏԱԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԵՐԱՆՈՍԻ
Քիմիկոս-տեխնոլոգ:
Տեխ. գիտ. դ-ր (1982), պրոֆ. (1986):
Ծնվ. 10.04.1942թ., ք. Կապան:
Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվ. նուրբ քիմ. տեխնոլոգիայի ինստ-ը (1968):
1971-96-ին աշխատել է Ազոտային արդ-յան պետ. ինստ-ում,
1996-ից՝ ԴԳԱ Կուռնակովի անվ. ընդհանուր և անօրգ. քիմիայի ինստ-ում,
1997-99-ին, միաժամանակ՝ Գերմանիայի «Բայեր» ֆիրմայի ԳՀ կենտրոնում (Լևերկուզեն):
Աշխատանքները վերաբերում են քիմ. տեխնոլոգիայի շարժընթացների և սարքերի հիմնախնդիրներին:
Համահեղինակ է «Քիմիական տեխնոլոգիայի շարժընթացների և սարքերի ընդհանուր դասընթաց» (2000, ռուս.) ուս. ձեռնարկի:
Ստեղծել է թրթռավոր աշտարակային լուծամզիչ, ջերմազաևգվածափոխւսնակիչ և այլ սարքեր:
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրց. (1983):
Երկեր.
Структура потоков и эффективность колонных аппаратов химической промышленности, М., 1977 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


