ARTASHES A Bari / ԱՐՏԱՇԵՍ Ա Բարի
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մ.թ.ա. մոտ 160:
Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր թագավոր մ.թ.ա. 189-ից:
Զարեհի որդին, Երվանդունիների (մ.թ.ա. VI-II դդ.) թագավոր, տոհմից:
Եղել է բարձրաստիճան զինվորական Սելևկյանների բանակում:
Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, նվաճելով Հայաստանը, մ.թ.ա. մոտ 200-ին երկրի կառավարիչ (ստրատեգոս) է կարգել ԱՐՏԱՇԵՍ Ա-ին:
Մ.թ.ա. 190-ին, Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ի պարտությունից հետո, ԱՐՏԱՇԵՍ Ա-ը, դաշինք կնքելով Հռոմեական հանրապետության հետ, ՄԵծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն:
ԱՐՏԱՇԵՍ Ա կարճ ժամանակում վերամիավորել է հայկական պետությունից մ.թ.ա. III դ. վերջին - II դ. սկզբին անջատված կամ խլված ծայրագավառները (Կասպք, Պարսկահայք, Կղարջք, Դերջան, Կարին, Տմորիք ևն) և ստեղծել կենտրոնացված պետություն՝ միասնական էթնիկ հիմքով: Դրանից դուրս են մնացել Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն:
ԱՐՏԱՇԵՍ Ա-ը վարել է Սելևկյանների պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել հարևան պետությունների և Հռոմի հակասելևկյան դիրքորոշումը:
Մ.թ.ա. 165-ին ԱՐՏԱՇԵՍ Ա-ն հաջողությամբ հետ է մղել Սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հարձակումը:
Կատարել է հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, մեծացրել և կանոնավորել է հայկական բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների՝ Արլ., Արմ., Հվ., Հս., կարգավորել արքունի գործակալությունները:
Խրախուսել է գիտության և արվեստի զարգացումը:
ԱՐՏԱՇԵՍ Ա-ի օրոք կառուցվել են Արտաշատ մայրաքաղաքը (180- ականներին), Զարեհավան և Զարիշատ քաղաքները:
Նրա մասին հյուսվել է «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |