ARTASHES B / ԱՐՏԱՇԵՍ Բ
Ծննդյան թիվն անահայտ է:
Մահ. մ. թ. ա. 20:
Հայոց թագավոր մ.թ.ա. 30-ից:
Արտավազդ Բ-ի որդին:
Հոր և եղբայրների՝ Տիգրանի ու Արտավազդի գերեվարությունից (մ.թ.ա. 34) հետո ԱՐՏԱՇԵՍ Բ-ն ռազմական դաշինք է կնքել Պարթևաց արքա Հրահատ IV-ի հետ և հռոմեացիների գրաված Հայաստանից արքունի զորագնդով հեռացել Պարթևստան:
Մ.թ.ա. 31-ին նախ պարտության է մատնել հռոմեական զորավար Անտոնիոսի դաշնակից Ատրպատականի թագավոր Արտավազդին, ապա ազատագրել Մեծ Հայքը և հաստատվել հայրենի գահին:
Հայաստանին է միացրել Ատրպատականը և, ի պատասխան Ալեքսանդրիայում հոր սպանության, հրամայել է բնաջնջել երկրռւմ գտնվող հռոմեացիներին:
Խուսափելով հայ-պարթևական միացյալ ուժերի դեմ պատերազմել՝ Հռոմն առժամանակ Հայաստանի
նկատմամբ վարել է Պարթևստանից մեկուսացնելու, երկիրը ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու քաղաքականություն:
Մ.թ.ա. 20-ին հռոմեկան զորքը, Օգոստոս կայսեր որդեգիր Տիբերիոսի գլխավորությամբ, ներխուժել է Հայաստան, դավադրաբար սպանել ԱՐՏԱՇԵՍ Բ-ին և գահ բարձրացրել իր կամակատար Տիգրան Գ-ին:
ԱՐՏԱՇԵՍ Բ-ն եղել է Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը:
ԱՐՏԱՇԵՍ Բ հատել է դրամներ՝ «Մեծ արքա», «Արքայից արքա» հունարեն մակագրություններով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |