ARTASHES BABALYAN / ԱՐՏԱՇԵՍ ԲԱԲԱԼՅԱՆ
Ծնվ. 17.11.1886թ., Շուշի:
Մահ. 01.08.1959թ., Թեհրան:
Բժիշկ, հաս-քաղ. գործիչ:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Սովորել է Շուշիի ռեալ, դպրոցում, ավարտել Ժնևի բժշկ. ինստ-ը (1912):
Որպես բժիշկ աշխատել է Ս. Պետերբուրգում, Խարկովում, Բաքվում:
Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ եղել է Վարդանի կամավոր, գնդի գլխ. բժիշկը:
Ընտրվել է Հայոց ազգային խորհրդի անդամ, անկախության հռչակումից (1918-ի մայիսի 28) հետո՝ ՀՀ (1918-20) խորհրդարանի անդամ:
Եղել է խնամատարության և աշխատանքի, ապա՝ գյուղատնտեսության նախարար (1919-ի ապրիլ-1920-ի մայիս):
Թուրք-հայկ. (1920-ի սեպտ-նոյեմբ.) պատերազմի ժամանակ, որպես լիազոր ներկայացուցիչ, Ա. Վրացյանի հետ ուղարկվել է Կարս, որի անկումից (հոկտ. 30) հետո գերի է ընկել:
Ազատվելուց հետո (1921) անցել է Թավրիզ, ապա՝ Թեհրան, աշխատել է զինվոր, հիվանդանոցում:
Խորհրդ. զորքերի Իրան ներխուժումից հետո բանտարկվել է (1943-45):
Այնուհետև դարձել է Թեհրանի գործակալական ժողովի, ապա՝ Հայոց ազգ. խորհրդի նախագահ:
1959-ին Կահիրեում հրատարակել է հուշերի գիրք, հոդվածներ է տպել «Նաիրի» (Բեյրութ) շաբաթաթերթում:
Երկեր.
Հայաստանի անկախութեան պատմութիւնը և այլ յիշատակներ, Գլենդեյլ, 1997:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |