ARTAVAZD PASHAYAN BARDUXIMEOSI (BAGRATI) / ԱՐՏԱՎԱԶԴ ՓԱՇԱՅԱՆ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍԻ (ԲԱԳՐԱՏԻ)
Դերասան:
Ծնվ. 01.11.1910թ., Բաքու:
Մահ. 04.09.1973թ., Լենինական:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956):
Սովորել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում (1928-30, աշակերտել Ա. Ա. Բուրջալյանին, Ա. Գ. Քափանակյանին):
1930-ին և 1933-ին՝ Թիֆլիսի Հայպետդրամայի,
1931-ին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր),
1932-ին՝ Երևանի բանվորական,
1934-ից՝ Լենինականի թատրոնների դերասան:
ԱՐՏԱՎԱԶԴ ՓԱՇԱՅԱՆը ռոմանտիկական, հերոսական ոճի դերասան Էր:
Խաղացել Է շուրջ 150 դերերեր. լավագույններից են՝
ՕսԵփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»),
Վասկա Պեպել (Գորկու «Հատակում »), Պարատով (Ա. Օստրովսկու «Անօժիտը»), Արթուր (Վոյնիչի «Բոռը»), Ֆաբրիցիո (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»):
Գրակ.
Բարսեղյա ն Ա., Արտավազդ Փաշայան, Ե., 1963:
Արտավազդ Փաշայան (ժող., կազմ.՝ Ռ. Փաշայան), Ե., 1979:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |