ARTYOM TOTOLYAN HAKOBI / ԱՐՏՅՈՄ ԹՈԹՈԼՅԱՆ ՀԱԿՈԲԻ
Մանրէակենսաբան, ծագումնաբան:
Բժշկ. գիտ. դ-ր (1980), պրոֆ. (1983), ՌԲԳԱ ակադ. (1993, թղթ. անդամ՝ 1984-ից):
ՌԴ գիտ. վաստ. գործիչ (1991):
Ծնվ. 25.09.1929թ., Լենինական:
Ավարտել է ԵԲԻ (1954):
1962-ից աշխատում է Ս. Պետերբուրգի փորձարարական բժշկագիտական ինստիտուտում,
1966-88-ին՝ փոխտնօրեն,
1972-87-ին միկրոօրգանիզմների գենետիկայի լաբորատորիայի,
1987-89-ին՝ մոլ. կենսբ. բաժնի,
1990-ից՝ մոլ. մանրէաբան, լաբորատորիայի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են ծագումնաբանության, մոլ. կենսաբանության, մանրէաբանության, ստրեպտոկոկերի և ստրեպտոկոկային հիվանդությունների իմունաբանության հարցերին:
ԱՐՏՅՈՄ ԹՈԹՈԼՅԱՆը ստրեպտոկոկերի ծագումնաբան, ուսումնասիրության և դրանք գենային ճարտարագիտության մեջ ներդնելու նոր ուղղության հիմնադիրն է:
ԱՀԿ փորձագետ (1984-2003), նույնի ստրեպտոկոկերի ուսումնասիրության ազգ. կենտրոնի ղեկավար (1984-ից):
Միջազգային միացյալ կենսագր. կենտրոնի «ժամանակակից հանրահայտ գործիչ», Չեխիայի և Ալովակիայի միկրոկենսբ ընկերության պատվ. անդամ (1995), ՌԴ բնական ԳԱ արծաթե մեդալ, Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) Առողջության մասին գիտ. կենտրոնի դիպլոմ (2002):
Երկեր.
Стрептококковая инфекция, Л., 1978 (համահեղինակ). Стрептококковая патология — актуальная проблема современного здравоохранения, Л., 1990;
Изучение генетических основ патогенности стрептококков групп А и В, С-П., 2001.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |