ԱՐՏՈ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԲՈԳԴԱՆԻ (Ասատուրի)
Համաճարակաբան:
Ծնվ. 29(10).08(09).1892թ., Թիֆլիս
Մահ. 05.01.1971թ., Երևան:
Բժշկ. գիտ. դ-ր, պրոֆ (1940), ԽՍՀՄ ԲԳԱ ակադ. (1960):
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1955):
Վ.Ա. Ալեքսանյանի հայրը:
Ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկ. ֆակ-ը (1916):
1927-ին Երևանում կազմակերպել է Հայաստանում առաջին սանհիգիենային լաբորատորիան, որի հիմքի վրա 1971-ին կազմավորվել է Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստիտուտը (1971-ից՝ Ալեքսանյանի անվ.):
1935-71-ին` ԵԲԻ համաճարակաբանության և բժշկ. մակաբուծաբանության ամբիոնի հիմնադիր-վարիչ:
Աշխատանքները վերաբերում են ընդհանուր համաճարակաբանության, երկրամասային ախտաբանության, դիֆթերիայի և դիզենտերիայի կանխարգելմանն ու իմունիտետի հարցերի ուսումնասիրությանը:
Ներդրել է դիֆթերիայի կրկնակի պատվաստման նոր համակարգ, որը նպաստել է այդ հիվանդության վերացմանը Հայաստանում, կիրառվել է նաև ԽՍՀՄ հանրապետություններում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


