ARTO CHAQMAQCHYAN (CHAGMAGCHYAN) SURENI / ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ (ՉԱԳՄԱԳՃՅԱՆ) ՍՈՒՐԵՆԻ
Քանդակագործ:
Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1991):
Ծնվ. 26.06.1933թ., Կահիրե:
1948-ին հայրենադարձել է:
Ավարտել է ԵԳՈՒ (1952), ԵԳԹԻ (1959):
1975-ից բնակվում է Մոնրեալում:
1978-ից դասավանդում է Քվեբեկի համալսարանում:
1960- ական թթ. ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը [մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնզ), Առնո Բաբաջանյանի (երանգավորված գիպս, երեքն էլ՝ 1965, ԺԱԹ), Կոմիտասի (1969, բրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973, հրակավ) հորինվածքը]:
Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ:
1970-ական թթ-ից ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975, գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝ 1990, բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976, և այլն):
Նա մեծ համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983, բրոնզ, Ղետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով:
1960-ից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների:
Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում և արտասահմ. թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Ն.Ս. Ստեփանյանի հետ կազմել և հրատարակել է «Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը» (ռուս., 1971) ալբոմը:
Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (2005), մշակույթի նախարարության ոսկե (2005) մեդալներով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |