Ալեքսեյ Հեքիմյան
Հեքիմյան Ալեքսեյ Գուրգենի
ծնվ. մայիսի 10, 1927, Բաքու
մահ. ապրիլի 24, 1982, Մոսկվա, թաղված է Երևանում:
Խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր (1972), երգահան։ Դաղստանի (1973) և ՀԽՍՀ (1981) արվեստների վաստակավոր գործիչ։
1942-1946 թթ-ին եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա՝ մեխանիկ։ 1946 թ-ին ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում։ 1955-1970 թթ-ին եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա՝ պետ, 1970-1973 թթ-ին՝ Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։ Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թ-ին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961 թ-ին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ 1982 թ-ին "Գարուն է գալիս" երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ "Բարի արագիլ", "Կռունկ, բարով եկար", "Երգիր ինձ համար", "Ղարաբաղի եղնիկ", "Իմ Հայաստան»", "Ղարաբաղ" երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։
Արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ "Վաստակավոր աշխատող", "Աշխատանքային գերազանցիկ" /կրկնակի/ կրծքանշանների։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

