BAGRAT ALEQYAN GEZAMI / ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ ԳԵԶԱՄԻ
Ծնվ. 15.04.1951թ., Երևան:
Սիրտանոթային վիրաբույժ:
Բժշկ. գիտ. դ-ր (1986):
Ավարտել է ԵԲԻ (1974):
1975-ից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտ. կենտրոնում,
1992-ից` ռենտգենավիրաբուժ. եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին:
ՌԴ սիրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի (1999-ից), ՌԴ առողջապ. նախարարության և ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդր. հանձնաժողովի (1999-ից), ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտ. ընկերության (2002- ից) նախագահ:
Արժանացել է
ՌԴ Վ. Ի. Բուրակովսկու մրց. (2001), ՀՀ Մխիթար Հերացու (2003), ՌԲԳԱ ոսկե (2003) մեդալների:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |