BAGRAT BORYAN HARUTYUNI / ԲԱԳՐԱՏ ԲՈՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Խորհրդ. կուս., պետ. գործիչ, պատմաբան:
ՌՍԴԲԿ անդամ 1903-ից:
Ծնվ. 19.09.1882թ., գ. Ներքին Ճամբարակ (այժմ՝ ՀՀ ճամբարակ ք-ի տարածքում):
Մահ. 1938թ.:
Ավարտել է (էքստեռն) Թիֆլիսի առևտր. դասընթացները (1913), Երևանի սեմինարիան (1914), ՄՊՀ իրավունքի բաժինը (1922):
1917-ից՝ ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ:
1918-ի ապրիլին Ս. Շահումյանի հանձնարարությամբ մեկնել է Մոսկվա, բանակցել Վ.Ի.Լենինի հետ, օգնություն կազմակերպել Բաքվի կոմունային:
Եղել է ԽՍՀՄ ԿԳԿ անդամ:
Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:
ԲԱԳՐԱՏ ԲՈՐՅԱՆը գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ՍՍՀՄ-ը» (ռուս., հ. 1-2, 1928-29) աշխատությունը, որտեղ հայոց պատմության հարցերը քննել է միջազգ. դիվանագիտության և իրավունքի տեսանկյունից:
Բացահայտել է եվրոպ. դիվանագիտության վնասակար դերը, ինչպես նաև Ռուսաստանի գաղութատիր. շահախնդիր քաղաքականությունը Հայկական հարցում՝ Բեռլինի կոնգրեսից (1878) մինչև Լոգանի կոնֆերանս (1922-23), որը կործանարար հետևանքներ է ունեցել հայերի և Հայաստանի համար:
1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը բնութագրել է որպես «վատթարագույն» ու «ամենաանամոթ» հաշտությունը Հայաստանի համար՝ Թուրքիան որպես «հեղափոխական գործոն» դիտելու Խորհրդային Ռուսաստանի թելադրված սխալ քաղաքականությամբ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |