ԲԱԳՐԱՏ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ (ԻՈՆԻՍԻԱՆԻ) ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ

Կոնստրուկտոր, տեխ. գիտ. պատվ. դոկտոր (1964):
Սոց. աշխատանքի հերոս (1977):
Ծնվ. 05.11.1911թ., Երևան:
Մահ. 10.12.1985թ., Լենինգրադ:
1936-85-ին աշխատել է Լենինգրադի օպտիկամեխանիկական գործարանում,
1956-ից՝ գլխավոր կոնստրուկտոր և խոշոր աստղագիտական սարքերի ԿԲ պետ:
1945-56-ին աշխատել է նաև Լենինգրադի պետական օպտիկական ինստիտուտում,
1957-65-ին՝ ԽՍՀՄ ԳԱ գլխավոր՝ Պուլկովոյի աստղադիտարանում:
Աշխատանքները վերաբերում են խոշոր աստղադիտակների նախագծմանն ու կառուցմանը:
Նրա գլխավորությամբ են ստեղծվել Ալմա Աթայի, Աբասթումանի, Ղրիմի, ԽՍՀՄ ԳԱ հատուկ, Բյուրականի և այլ աստղադիտարանների աստղադիտակները, աշխարհում ԱՌԱՋԻՆ 6 մ տրամագծով աստղադիտակը, որում ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ կիրառվել է կառավարման նոր տեսակի տեղակայանք:
1949-ից գիտական և գործնական կապեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի հետ:
Պարգևատրվել է Լենինյան մրցանակով (1957):
Երկեր.
Отечественные астрономические инструменты, М., 1958.
Գրակ.
Միրզոյան Լ.Վ., Հայրենական աստղագիտական գործիքաշինության ռահվիրան, «Գիտություն ն. տեխնիկա», № 12, 1986:
Мирзоян А. В., Харадзе Е. К., Баграт Константинович Иоани- сиани, «Земля и вселенная», № 4, 1987.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


