BARSEX A ANECI / ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1113թ., վախճանվել է Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին, ամփոփվել է Կիլիկիայի Ան լեռան Կարմիր վանքում:
Ամենայն հայոց կաթողիկոս 1105-ից:
Հաջորդել է Գրիգոր Բ Վկայասէրին:
Սերել է Պահլավունիների տոհմից:
1070-ին ձեռնադրվել է Անիի եպիսկոպոս՝ կաթողիկոս, փոխանորդի պարտականություններով:
1081- ին, Գրիգոր Բ Վկայասէրի համաձայնությամբ, Հաղպատի վանքում Աղվանից Ստեփանոս կաթողիկոսը նրան ձեռնադրել է Հայոց կաթողիկոս. տեղապահ:
1090-ին ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻն այցելել է սելջուկյան սուլթան Մելիքշահին, որը թեթևացրել է հարկերը, ճանաչել Անիի կաթողիկոսության առաջնությունը, որից հետո ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻն գահընկեց է արել Հոնիի հակաթոռ կաթողիկոսին:
Կաթողիկոս դառնալուց հետո ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻն մնացել է Ծամնդավում (1066-1105-ին՝ կաթողիկոսանիստ բերդաքաղաք):
Կաթողիկոս, գահին ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑուն հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |