BARSEX BEHBUTOV (Behbutyan) HOVSEPI / ԲԱՐՍԵՂ ԲԵՀԲՈՒԹՈՎ (Բեհբության) ՀՈՎՍԵՓԻ
Ծնվ. 1791թ., Թիֆլիս:
Մահ. 10.03.1858թ., Թիֆլիս:
Իշխան, հետևակազորի գեներալ (1856):
Բեհբությանների իշխանական տոհմից:
1809-ից զինծառայության ՝ անցել Կովկասում:
Մասնակցել է 1812-ի ֆրանս-ռուսական պատերազմին:
1817-ին Կովկասի կառավարչապետ Ա. Պ. Երմոլովի դիվանագիտ. պատվիրակության կազմում մեկնել է Պարսկաստան:
1825-27-ին եղել է Իմերեթիայի կառավարիչ:
Գործուն մասնակցություն է ունեցել 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմին, հատկապես Ախալցխայի գրավմանն ու պաշտպանությանը:
1830-38-ին՝ Հայկական մարզի (1828-40) կառավարիչ:
1844-ին նշանակվել է Հս. և Լեռն. Դաղստանի զորքերի հրամանատար, կռվել ապստամբ լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ:
1847-53-ին և 1854-58-ին՝ Անդրկովկասյան երկրամասի քաղաքաց, վարչության պետ և գլխ. վարչության նախագահ:
Որպես Կովկասյան կորպուսի հրամանատար՝ մասնակցել է Ղրիմի պատերազմին (1853-56), Բաշկադքլարի (1853-ի նոյեմբ.) և Քյուրուկդարայի (1854-ի հուլիս) մոտ փայլուն հաղթանակներ է տարել թուրքերի դեմ, պարգևատրվել ռուս. բազմաթիվ շքանշաններով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |