BARSEX TUXLACHYAN MIQAYELI / ԲԱՐՍԵՂ ԹՈՒՂԼԱՃՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
Բանասեր, արվեստաբան, բառարանագիր, թարգմանիչ:
Ծնվ. 01.04.1933թ., Կ. Պոլիս:
Ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթ. հաստատությունը (1951), Միչիգանի Իամալսարանի լեզվաբան. Ֆակ-ը (1955):
Դասավանդել է Կ. Պոլսի Հայոց կեդրոնական և ֆրանսիական ու թուրքական վարժարաններում:
Կազմել է երկլեզվյան և եռալեզվյան ընդհանուր և մասնագիտ. բառարաններ:
1971-74-ին հրատարակել է եռահատոր «Ովկիանոս» հանրագիտ. բացատրական-ստուգաբանական բառարանը:
Լույս է ընծայել նաև «Օսմանեան ճարտարապետութեան արեւմտականացման ժամանակաշրջանն ու Պալեան ընտանիքը» (1982), «Այւազովսկին Թուրքիայում», «Բուլղարիան եւ թուրք-բուլղարական յարաբերութիւնները» (երկուսն էլ՝ 1983), «Արփաչայը եւ շրջակայքը» (1985), «Օսմանեան Նուագախմբից արդի թուրքական փողերախումբ», «ժամանակակից Թուրքիան» (երկուսն էլ՝ 1987), «Պոլսի հշխանաց կղզիները պատմութեան ընթացքում» (1989) աշխատությունները, որտեղ քննել է Օսմանյան կայսրության և Թուրքիայի հայերի վերաբերյալ բազմաթիվ հարցեր:
Հայերեն է թարգմանել Գի դը Մոպասանի, Վ. Շեքսպիրի, Պ. Մերիմեի ստեղծագործություններից: Երկեր.
Իսթանպուլի հայոց եկեղեցիները, Ստամբուլ, 1991 (տեքստը՝նաև թուրք, և անգլ.):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |