ԲԵԴՐ ԷԼ ՋԱՄԱԼ ԷԼ ԱՐՄԱՆԻ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1094թ.:
Եգիպտոսի վեզիր և զորահրամանատար:
1063 և 1066-ին Ֆաթիմյանների կողմից նշանակվել է Դամասկոսի կառավարիչ:
Ունեցել է անձն, զորագունդ՝ կազմված մեծ մասամբ հայերից:
1073-ի վերջին, Եգիպտոսի համար ծանր իրավիճակում,
Մուսթանսիր խալիֆան ԲԵԴՐ ԷԼ ՋԱՄԱԼ ԷԼ ԱՐՄԱՆին նշանակել է վեզիր:
ԲԵԴՐ ԷԼ ՋԱՄԱԼ ԷԼ ԱՐՄԱՆԻ սանձելով խոշոր ֆեոդալներին, խաղաղեցրել է երկիրը, բարեկարգել տնտեսությունը, ծավալել շինարարական գործունեություն (հին Կահիրեի երեք մեծ դարպասները, պարսպի մի հատվածը, Ալ Ջույուշի մզկիթը տակավին կանգուն են):
ԲԵԴՐ ԷԼ ՋԱՄԱԼ ԷԼ ԱՐՄԱՆԻ օրոք բարգավաճել է Եգիպտոսի հայ գաղութը, կառուցվել են եկեղեցիներ ու վանքեր:
Նրա գործունեության մասին գովեստով են խոսել արաբ և օտարազգի պատմիչները:
ԲԵԴՐ ԷԼ ՋԱՄԱԼ ԷԼ ԱՐՄԱՆին վեզիրի պաշտոնում հաջորդել է որդին՝ Աֆդալ Շահնշահը:
Գրակ.
Մըսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մէջ, Կահիրե, 1947:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |