ԲԵՆԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՍԱՅՈՒ
Աստղագետ: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1970), պրոՖ. (1972):
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1980):
01.05.1917թ., գ. Դսեղ (այժմ' ՀՀ Լոռու մարզում)
10.02.1980թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ (1940):
1974-80-ին' ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակ-ի դեկան:
Աշխատանքները վերաբերում են աստղագիտության պատմությանը, աստղագիտ. մտքի զարգացմանը Հայաստանում' հնագույն ժամանակներից մինչև XX դ. 1-ին քառորդը:
Ուսումնասիրել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում:
Հետազոտել է գալակտիկ. աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիպերի:
«Հայ աստղագիտության պատմություն» (հ. 1-2, 1964-68) երկհատորյակն արժանացել է բնագիտության և տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգ. կոմիտեի դիպլոմին:
Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Աբովյանի, Կոպեռնիկոսի հուշամեդալներ:
Երկեր.
Տոմարի պատմություն, Ե., 1972:
Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը Հայաստանում, Ե., 1973:
Գրակ.
Բենիկ Թումանյան (Կենսամատենագիտություն), Ե., 1991:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |