BORIS ISHXANOV SARGSI / ԲՈՐԻՍ ԻՇԽԱՆՈՎ ՍԱՐԳՍԻ
ֆիզիկոս:
Ֆիզմաթ գիտ. դոկտոր (1964),
պրոֆեսոր (1977):
Ծնվ. 22.10.1938թ., Բաքու:
Ավարտել է ՄՊՀ (1961):
1967-ից աշխատում է ՄՊՀ-ում,
1986-ից՝ ընդհանուր միջուկային ֆիզիկայի ամբիոնի, Միջուկային ֆիզիկայի էլեկտրամագնիսական շարժընթացների և ատոմային միջուկների ԳՀԻ բաժնի վարիչ:
ԱՌԱՋԻՆՆ Է հայտնաբերել միջին և ծանր միջուկների հսկա դիպոլային ռեզոնանսի միջանկյալ կառուցվածքը:
Առաջարկել է ատոմի միջուկների բարձր գրգռվածության կառուցվածքի ուսումնասիրման նոր եղանակ՝ հիմնված դրանց տրոհման բնութագրերի վերլուծության վրա:
ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ Է ֆիզիկական նոր երևույթ՝ թեթև միջուկների դիպոլային ռեզոնանսի գոյաձևային (կոնֆիգուրացիոն) տրոհումը (1987, ԽՍՀՄ հայտնագործությունների պետ. կոմիտեի գրանցամւստյան № 342):
ԲՈՐԻՍ ԻՇԽԱՆՈՎի աշխատանքների հիման վրա ստեղծվել են միջուկային ճառագայթման (այդ թվում՝ նեյտրոնների, պրոտոնների, ճառագայթման) բարձրարդյունավետ նոր դետեկտորներ, կառուցվել է էլեկտրոնների անընդհատ գործողության՝ ՌԴ-ում ԱՌԱՋԻՆ արագացուցիչը:
ԲՈՐԻՍ ԻՇԽԱՆՈՎը կազմել է միջուկային ֆիզիկայի ուսումնական ձեռնարկներ, նրա ղեկավարությամբ կազմակերպվել է ֆոտոմիջուկային փորձերի, միջուկային ֆիզիկայի տվյալների հավաքման և մշակման կենտրոն:
Պարգևատրվել է
ՌԴ ԳԱ ակադեմիայի Լոմոնոսովի անվ. մրցանակներներով (1994, 2003):
Երկեր.
Взаимодействие электромагнитного излучения с атомными ядрами, М, 1979 (համահեղինակ);
Размер и форма атомных ядер, М., 1990 (համահեղինակ);
Нуклеосинтез во Вселенной, М., 1999; Экзотические одра, М., 2002.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |