ԲՈՐԻՍ ՍՈՒՊՅԱՆ ԴԱՎԹԻ
Տանկային զորքերի գեներալ-մայոր (08.09.1945):
Ծնվ. 10(23).07.1904թ., ավան Բոգուշևսկոյե (այժմ՝ Բելառուսի Վիտեբսկի մարզում):
Մահ. 18.11.1967թ., Կազան:
Սովորել է Լենինգրադի Ա. Գերցենի անվ. մանկավարժական ինստ-ում (1930-32), ավարտել զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադենիաին կից դասընթացները (1946):
1932-ից ծառայել է Լենինգրադի զինվոր. օկրուգում,
1939-40-իև մասնակցել է խորհրդա-ֆինն. պատերազմին:
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ մասնակցել է Բերդիչև, Նովոգրադ-Վոլինսկի, Կորոստեն քաղաքքների պաշտպանական մարտերին, 1942-ի գարնանը՝ Ստալինգրադի ճակատամարտին (որպես 10-րդ տանկային բրիգադի հրամանատար), 1943-ի հուլիսից (որպես Տափաստանային 53-րդ բանակի զրահատանկային և մեքենայացված զորամասերի հրամանատար)՝ Բելգորոդ-Խարկով հարձակող. մարտերին, թշնամու Կորսուն- Շևչենկովսկիի, Յասսի-Քիշնևի խմբավորումների վերացմանը, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը, ճապոնիայի ջախջախմանը (որպես զրահատանկային միավորման հրամանատար):
Պատերազմից հետո եղել է Կազանի անասնաբուժ. ինստ-ի զինվոր. ամբիոնի վարիչ:
1956-ին զորացրվել է:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

