ԲՈՒՏ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Ճարտարապետ:
Ստեղծագործել է իշխան Ջալալ Օրբելյաևի տիրույթում,
նրա և կնոջ՝ Իվանե Ձաքարյանի դուստր Գոնցայի պատվերով, վանահայր Կիրակոս վարդապետի ղեկավարությամբ 1301-ին կառուցել է Հովհաննես Կարապետի վանքի (ՀՀ Արարատի մարզում՝ լքյալ Զինջիրլու գ. մոտ՝ Ուրծի լեռների հս. փեշին՝ Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում) Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ Ա. Բարխուդարյանի՝ նաև անթվական ու անստորագիր մյուս բոլոր շենքերը՝ տապանատունը, բրգանման եկեղեցի - «զանգակատունը»՝ «իրար խիստ նման»:
Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցու գլանաձև թմբուկի չորս կողմերի վրա բացվող լուսամուտների կողքերին կան արձանագիր-գրիչ Տիրացուի և ճարտ. Բուտի (ԲՏ-Բուտ, Տհ ՅՇ - Տիրացու յիշեցէք) անունների՝ զարդաքանդակներին փոխարինող սղում-զարդագրերը:
Եկեղեցու միակ՝ արմ. շքամուտքի ճակատակալ քարին Սարգիս Վարդապետ Նկարչի բարձրարվեստ քանդակներն են:
Եկեղեցու ներսում, հվ. պատին հպված կիսասյան արմ. երեսին, Բուտի անունն է՝ «ժրաջան աշխատող» համարումով, հինգ տող արձանագրությամբ:
Գրակ.
Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ Ա քարգործ վարպետներ, Ե., 1963, Էջ 101-103:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


