ԳԱԲՐԻԵԼ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Այվազյան) ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Մանկավարժ, բանասեր-պատմաբան, թարգմանիչ, եկեղեցական, հասարակական գործիչ:

Ծնվ. 10.05.1812թ., Թեոդոսիա:
Մահ. 08.04.1880թ, Թիֆլիս:

Հ. Կ. Այվազովսկու եղբայրը:
Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկ, դպրատանը:
1826-ին մեկնել է Վենետիկ, ուսանել Մխիթարյան միաբանությունում, դարձել վերջինիս անդամ (1830), արքեպիսկոպոս (1871):
1830-ից՝ միաբանության ընդհանուր քարտուղար:
1842-48-ին դասավանդել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան,
1848-56-ին՝ Փարիզի Մուրադյան (եղել է տնօրենը) վարժարաններում, մասնակցել Փարիզի Հայկազյան վարժարանի հիմնադրմանը:
1843-48-ին՝ առաջին հայագիտական հանդեսի՝ «Բազմավեպի» հիմնադիր-խմբագիր,
1856-65-ին՝ «Մասյաց աղավնի» (Փարիզ-Թեոդոսիա) հանդեսի խմբագիր-հրատարակիչ:
1858-67-ին՝ Հայ եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի,
1876-80-ին' Վիրահայոց թեմերի առաջնորդ:
1858-ին հիմնել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը:
Եղել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1874-76):
Աշխատությունները վերաբերում են պատմությանը («Պատմութիւն Օսմանեան պետութեան», հ. 1-2, 1841), լեզվաբանությանը («Խանգարմունք հայ-կաբանութեան ի հնումն եւ ի նորումս»,1869), կրոնին, աստվածաբանությանը:
Հեղինակել է նաև դասագրքեր («Նախակրթանք հայերէն լեզուի...», մաս 1-3, 1860-77):
Տիրապեւոել է 12 լեզվի, կատարել բազմաթիվ թարգմանություններ, այդ թվում՝ Մովսես Խորենւսցու (1841) և Ագաթանգեղոսի (1843) երկերը՝ իտալերեն:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4355
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳԱԲՐԻԵԼ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Այվազյան) ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)

    /image/?type=album&prefix=album&img_id=134012105730923814_portrait-of-gabriel-aivazian-.jpg

    Մանկավարժ, բանասեր-պատմաբան, թարգմանիչ, եկեղեցական, հասարակական գործիչ:

    ԳԱԲՐԻԵԼ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Այվազյան) ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott