ԳԱԲՐԻԵԼ ԿԱՖՅԱՆ ԳԵՐԱՍԻՄԻ

Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ:
Ծնվ. 1860թ., Շուշի:
Մահ. 1930թ., Թիֆլիս:
Սովորել է Ցյուրիխի համալսարանում:
1883-ին մտել է II ինտերնացիոնալի մեջ:
1887-ին Ա. և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի Լւ հնչակյան կուսակցության հիմնադրմանը:
1890-ի սկզբին գործել է Կ. Պոլսում, մասնակցել Գումգափուի հակասուլթանական ցույցին (1890):
ԳԱԲՐԻԵԼ ԿԱՖՅԱՆի աջակցությամբ հայ ազատագրական շարժման խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Մարզվանում, Ամասիայում, Ակնում և Խարբերդում:
Մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին հակասուլթանական շարժման մեջ ներգրավելու համար, սակայն 1893-ին բանտարկվել է:
Սամսունի բանտից տեղափոխման ժամանակ փախել է, նորից ազատագրական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում:
Այնուհետև մեկնել է Հունաստան, աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել հայկական դպրոցների տեսուչ: Այստեղ նորից ձերբակալվել է և տարվել Կ. Պոլիս, որտեղ թուրքական դատաքննիչները նրան, որպես ռուսահպատակի, հանձևել են Կ. Պոլսի ռուսական հյուպատոսին:
Ս. Պետերբուրգում ԳԱԲՐԻԵԼ ԿԱՖՅԱՆը դատապարտվել է ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգում:
Մասնակցել է 1917-ի Փետրվարյան հեղափոխությանը:
Հետագայում հեռացել է քաղաքական ասպարեզից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

