ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դրամատուրգ
Բնակավայրը` Վրաստան

Դրամատուրգ, հասարակական գործիչ:
Հայ գրականության մեջ ռեալիզմի սկզբնավորողներից:

Ծնվ. 29(11).06(07).1825թ., Թիֆլիս:
Մահ. 16.03.1912թ., Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը:

Սովորել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-37),
Արզանյանների պանսիոնում (1838-40),
Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1840-46),
ավարտել Ս.Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիր. ֆակ-ի արլ. բաժինը (1852):
1853-58-ին ապրել և աշխատել է Դերբենդում:
1858-ին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում:
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Հվ. Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերություններն են արտացոլված նրա ստեղծագործության մեջ:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆը հայ դրամատուրգիային տվել է թեմատիկ լայն ընդգրկվածություն, ժամանակի հրատապ խնդիրներ առաջադրելու կարողություն, առաջինն է պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատիր. հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր:
Զարգացրել է ժողովրդավարության ու ռեալիզմի գաղափարները և նշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի նոր ուղիներ:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի ստեղծագործության առաջին շրջանն սկսվել է «Գիշերուան սաբրը խեր է» (1866) կատակերգությամբ: Այդ շրջանի գործերը [«Խաթաբալա», 1881 (առաջին տարբերակ), «Օսկան Պետրովիչն էն կինքումը», 1899, «Եւայլն կամ Նոր Դիոգինէս», 1907] հիմնականում ուրախ կատակերգություններ են (ֆարս, կատակ, վոդևիլ), որտեղ հեղինակը քննադատել է դրամասիրությունը, կեղծավորությունը, ձնամոլությունը:
«Խաթաբալա» կատակերգության մեջ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆը նշավակում է աղջկան խարդախ միջոցներով ամուսնացնել ցանկացող առևտրականին:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի ստեղծած կատակերգություններն ունեն սոցիալական մեծ հնչողություն:
«էլի մէկ զոհ» (1884, առաջին տարբերակը՝ «Մալխաս») պիեսի հակադրությունը հայրերի ու որ
դիների միջև է. որդիները սերը զոհաբերում են ծնողների՝ դրամի վրա խարսխված ձգտումներին:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի տաղանդի բարձրակետը «Պեպո» (1876) թատերգությունն է, որը պատկերում է երկու սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժող. զանգվածների հակադրությունը:

«Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի նշանավոր երևույթներից է:
Պիեսի գլխ. հերոսն օժտված է հոգևոր բարձր հատկանիշներով, նրա բախումը Զիմզիմովի հետ վերածվում է ողբերգության, որը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է:
Իրականության գեղ. պատկերը ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆը տվել է գործողության զարգացմամբ, կերպարների ճշմարտացի պատկերմամբ:
«Քանդած օջախ» (1882) կատակերգությունը մի ընտանիքի կործանման պատմությունն է:
«Վարինկի վեչեր» (1877, «Մշակ») միակ պատմվածքում ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆը ստեղծել է աշխատավոր խավի կյանքի պատկերը:

Վերջին շրջանում գրել է «Ամուսիններ» (1888, գրակ. լեզվով միակ Երկը), «Բաղնըսի բոխչա» (1889), «Սէր եւ ազատութիւն» (1909), «Կտակ» (1912) պիեսները, թարգմանել է Մոլիերի «ժորժ Դանդեն» կատակերգությունը:

1872-76-ին «Մշակում» տպագրվել են ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», 1882-86-ին «Արձագանքում»՝ «Հադիդի մասլահաթնիրը»: Դրանք հրապարակախոսաերգիծական բնույթ ունեն և շոշափում են հաս., սոցիալ. ու կենցաղ, հարցեր:
«Իմ մահն ու թաղումը» (1911, «Մշակ», № 59) գործում համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ Է անում Կովկւսսի ժողովուրդներին:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆը գրել է թիֆլիսահայ բարբառով, օգտագործել ժող. բանահյուսությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, դրության և խոսքի կոմիզմ:

Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆը եղել ՝ ճանաչված հաս. և թատերական գործիչ, բարեգործ, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, Թիֆլիսի պատվ. քաղաքացի:
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի պիեսները բեմադրվել են նաև ռուս., վրաց. և այլ բեմերում:
Վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆը ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, եղել իր պիեսների խստապահանջ ռեժիսորը:
Նրա երկերի հիման վրա ստեղծվել են կինոնկարներ («Պեպո», 1935, «Խաթաբալա», 1971, երկուսն էլ՝ Հայֆիլմ):

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի անունով են կոչվել Երևանի պետական ակադեմիական թատրոնը և փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում:

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի անվ. թատրոնի բակում կանգնեցված են ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆի կիսանդրին և Պեպոյի արձանը (քանդ-ներ՝ Ա. Հարությունյան, Գ. Ահարոնյան):

Երկ.
ԵԼԺ (միհատորյակ), Ե., 1934:
ԵԼԺ, հ. 1-4, Ե., 1951-61:
Երկ. ժող., հ. 1-3, Ե., 1973-75:

Գրկ.
Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Ե., 1960:
Թերզիբաշյւսն Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն,գիրք 2, Ե., 1964:
Ասմարյան Լ., Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1980:
Գաբրիել Սունդուկյան. 1825-1912:
Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1976:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 16186
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134092294765077094_gabriel-sundukian-1.jpg

    Գաբրիել Սունդուկյանի 125-ամյակին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ:

    ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ
  • ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142650892155790189_gabriel_sundukian_bio_2.jpg

    Դրամատուրգ, հասարակական գործիչ:

    ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ
  • ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142650892143714578_gabriel_sundukian_bio_1.jpg

    Դրամատուրգ, հասարակական գործիչ:

    ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ
  • ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142650892155594398_gabriel_sundukian_bio_.jpg

    Դրամատուրգ, հասարակական գործիչ:

    ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՄԿՐՏՈՒՄԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott