GAGIK A / ԳԱԳԻԿ Ա
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1020թ.:
Հայոց Բագրատունի արքա 989-ից:
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին,
կրել «Հայոց և Վրաց շահնշահ» տիտղոսը:
Հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար:
Ստեղծել է 100 հազարանոց արքունի մշտական զորք՝ «մարզպետական գունդ»:
Կարսի Աբաս, Տաշիր-Ձորագետի Դավիթ թագավորների, Տայքի Դավիթ Կյուրապաղատի, ինչպես նաև Վրաց թագավորներ Բագրատի և Գուրգենի զինակցությամբ՝ 998-ին Տուրուբերան նահանգի Ծումբ գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հետ է մղել արաբական ամիրայությունների հարձակումներն ու ամրապնդել պետության դիրքերը:
ԳԱԳԻԿ Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Տաշիր-Ձորագետի, Կարսի և Սյունիքի հայկական թագավորությունները:
Նրա օրոք թագավորության սահմանները հս-ում հասել են մինչև Կուր գետը, հվ-ում՝ Ծաղկանց լեռներ, արմ-ում՝ Բասեն, արլ-ում՝ Ուտիք:
Զարգացել է երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, առևտուրը, բարգավաճել են Անին, Դվինը:
Անիի 1905-06-ի պեղումների ժամանակ գտնվել է ԳԱԳԻԿ Ա-ի արձանը (2,26 մ բարձր.):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |