GAGIK GINOSYAN MARTIROSI / ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Մշակութային գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ծնվել է 03.8.1966թ., Ախալցխայում:

1982թ. էքստերն կարգով հանձնելով քննությունները, ժամկետից մեկ տարով շուտ ավարտել է դպրոցը:
Մեկ տարի աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր:

1983թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը:

1985-1987-ին ծառայել է սովետական բանակում:

1990թ. ավարտել է բուհը և ստացել ինժենեև-կիբեռնետիկի որակավորում:
Նույն թվին ընդունվել է Երևանի ֆիզիկաի ինստիտուտի ռելյատիվիստիկ մասնիկների լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

1992թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին, Ալեկսանդր Թամանյան-կրտսերի գլխավորած «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվում Մահապարտների «Արծիվ» գումարտակ:

Ոչնչացրել է թշնամու երկու տանկ,մասնակցել հայկական նորաստեղծ զենքի փորձարկմանը:

Մասնակցել է Մարտակերտի,Ասկերանի,Մարտունու,Լաչինի ազատագրական մարտերին:

1993թ. մասնակցել է Քելբաջարի շրջանի ազատագրմանը:

1994-1996թթ. ծառայել է Հայկական բանակում,հատուկ նշանակության առանձին գումարտակում:

1995-1996թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան,ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում:

1996թ. իր դիմումի համաձայն զորացրվել է Հայկական բանակից:

1996-1999թթ. աշխատել է Գյումրի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակի տնորեն;

Երկար տարիներ պարում է «Վան» և «Ակունք» ազգագրական համույթներում:

1996թ. Իտալիայում, 1999թ. Ռումինիայում և Խորվաթիայում դարձել է չորս միջազգային ազգագրական փառատոների դափնեկիր:

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով պարգևատրվել է «Արծիվ մահապարտ» [1998] և «Արիության համար»[2000] մեդալներով, այլ պարգևներով:

2006թ. լույս տեսավ նրա անդրանիկ «Ողջույն տղերք» գիրքը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6175
Կարծիքներ և մեկնաբանություններ
© "5165m" studio
top
top
font
color
bott