GAGIK DAVTYAN STEPANI / ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ
Ագրոքիմիկոս, ԽՍՀՄ-ում հիդրոպոնիկայի հիմնադիրներից:
Գյուղատնտեսական գիտ. դ-ր (1940), պրոֆ. (1942),
ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1950, թղթ. անդամ՝1947-ից):
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1956):
Ծնվ. 07(20).11.1909թ., գ. Դիլիջան:
Մահ. 09.03.1980թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետը (1930):
1941-ին Երևանում հիմնադրել է Կենսաբանության ինստիտուտի հողի բերրիության, իսկ 1947-ին՝ ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի լաբորատորիաները (վերջինիս հիմքի վրա կազմակերպվել է ՀԽՍՀ ԳԱ Ագրոքիմիական հիմնախնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտը):
1955, 1967-71-ին՝ ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիայի արտուղար,
1955-57-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահ,
1957-61-ին՝ ԵՊՀ ռեկտոր,
1966-80-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Ագրոքիմ. հիմնախնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտի (1995-ից՝ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆի անվ.) տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են հողի բերրիության, պարարտանյութերի կիրառման, բույսերի սննդառության, ՀՀ հողերի ֆոսֆոր. ռեժիմի, մթն. տեղումներ-ոռոգման ջրեր- հող-բույս համակարգում նյութերի շրջապտույտի և հաշվեկշռի, արհեստական պայմաններում բույսերի անհող արդյունաբեր, արտադրության խնդիրներին:
Եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգմ. (1958-62):
Գրակ.
Գագիկ Ստեփանի Դավթյան, Ե., 1983 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, հ. 30):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |