Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ
Դերասանուհի: ՀՀ ժողովրդական արտիստ:
Ծնվ. 01.07.1937թ. Երևան:
Մահ. 22.06.2012թ. Երևան:
Եղել է բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինը:
1954-58թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում:
1958-61թթ աշխատել է Կապանի, 1961-71թթ, 1983-95թթ` Երևանի Սունդուկյանի անվան,
1971-77թթ` Գյումրու, 1977-83թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում:
Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր:
Նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: 1985թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոների ժամանակ, «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականի և մրցանակի:
2007թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
2008թ. երևանյան «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ արժանացել է «Հատուկ մրցանակի»:
Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ:
1995թ-ից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է:
Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |