ԳԱԼՈՒՍՏ ԱՄԱՍԻԱՑԻ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Ծնվել է Ամասիա-ում (Փոքր Ասիա):
XVII դ. բժիշկ:
Ստացել է բժշկական կրթություն:
1669-ից բժշկական գործունեություն է ծավալել Ավասում, Սամսունում, Կ. Պոլսում, Հալեպում, Վանում, Ադանայում, Մարաշում, Ամիդում և այլուր:
Զբաղվել է ակնաբուժությամբ, վիրաբուժությամբ, ներքին հիվանդությունների բուժմամբ, օգտագործել է հաբեր, դեղախառնուրդներ, մրգահյութեր, կատարել կտրվածքներ:
ԳԱԼՈՒՍՏ ԱՄԱՍԻԱՑԻու բժշկարանը մեզ է հասել 2 տարբերակով (առաջինը՝ 600, երկրորդը՝ նախորդի համառոտ տաբերակը՝ 428 էջ):
Վերջինս սկսվում է բժշկ. որոշ բացատրական տեղեկություններով, այնուհետև շարադրվում են անատոմիայի, ախտաբանության և հիգիենայի, ֆիզիոլոգիայի, բարդ դեղաձևերի պատրաստման մասին տեղեկություններ, կա նաև բժշկ. տերմինների բառարան:
Գրքում մեջբերումներ են կատարված Ամիրդովլաթ Ամասիացուց և Ստեփանոսից, անատոմիայի բաժինը կազմված է Աբու Սաիդի «Յուղագս կազմութեան մարդոյ» (հրտ.՝ 1974) հիման վրա:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


