ԳԱԼՈՒՍՏ ԱՐԽԱՆՅԱՆ - ՀԱՋԻ ԲԵԿ
Ծնվ. 1870թ., գ. Փոքր Արմտակ (էրզրումի նահանգի Կուռուչայ գավառ):
Մահ. 1905թ., Երզնկա:
Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի:
ՍԴՀԿ անդամ:
Սովորել է ծննդավայրի դպրոցում:
Աշխատել է Կ. Պոլսում, որտեղ ծանոթացել է հնչակյան գործիչների հետ և ընդգրկվել հեղափոխական շարժման մեջ:
Մասնակցել է Գումգափուի ցույցին (1890-ի հուլիսի 15):
Իր միջոցներով զենք է գնել և փոխադրել Արմտան:
1891-ին կազմակերպել է ֆիդայիների խումբ,
1892-ին բախումներ ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք ավարտվել են հաղթանակով:
Գործակցել է Ռ. Շիշմանյանի հետ:
Բազմիցս կարողացել է սանձել հայ գյուղացիությանը կեղեքող քուրդ ավազակախմբերին:
1893-ի սեպտեմբերին ԳԱԼՈՒՍՏ ԱՐԽԱՆՅԱՆի խումբը պաշարվել է Փոքր Արմտանում:
Թուրքական զորքի հետ եռօրյա մարտում հայդուկների մեծ մասը նահատակվել կամ վիրավորվել է, իսկ զինամթերքը սպառվելուց հետո ԳԱԼՈՒՍՏ ԱՐԽԱՆՅԱՆը ստիպված հանձնվել է և տեղափոխվել Երզնկայի բանտ, որտեղ էլ մահացել է:
Ստացել է «Մնձուրի առյուծ» պատվանունը:
Վ. Փափազյանը նրա կերպարը մարմնավորել է «Հաջի բեկ» վիպակում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


