ԳԱՍՊԱՐ ՄԱԼԼԱՐՅԱՆ
Ծնվել է 13.01.1866թ., Սիմ Հաջիգյուղ, Արևմտյան Հայաստան :
Մահացել է 1901թ., Քալիֆորնիա:
1881-84թթ. ուսանել է Մարզվանի ամերիկյան քոլեջում:
1897-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ ստացել է բարձրագույն կրթությունը:
Քորնել համալսարանում «Դրամատիկական վերաբերմունքը և մարդկային արարքներն ու կրքերը Պիեռ Կոռնելի ողբերգություններում և կատակերգություններում» աշխատության համար արժանացել է գիտության թեկնածուի աստիճանի:
Աշխատել է տարբեր նահանգների քոլեջներում որպես հին և նոր լեզուների ուսուցչապետ:
Դասավանդել է լատիներեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներ:
1899-ին նշանակվել է Հյուսիսային Դաքոթա նահանգի երկրագործական քոլեջի նոր լեզուների և փիլիսոփայության ուսուցչապետ:
Գրել է անգլերեն աշխատություններ («Վեպը որպես գրական ձև», «Վեպի զարգացումը որպես գրական արվեստ», «Մարդկային կրքերի վերաբերմունքը Շեքսպիրի «Համլետում», «Կարդինալ Նյումենը որպես անգլիական արձակագիր», «Ջորջ Էլիոթի «Դանիել Դերոնդան», «Բարոյական հարաբերությունը և կրքի ճակատագրապաշտությունը Շեքսպիրի ողբերգություններում»):
Հայ մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով և թարգմանություններով, որոնք գնահատել է ՎաՀան Թոթովենցը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |