GASPAR OSKANYAN KARAPETI / ԳԱՍՊԱՐ ՈՍԿԱՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
Խորհրդային ռազմական, պետական գործիչ:
Ծնվ. 1887թ., Գրիգորիուպոլիս (Մոլդովա):
Մահ. 24.12.1940թ., անհատի պաշտամունքի զոհ:
Ավարտել է Թիֆլիսի ռազմական ուսումնարանը (1913), ԲԳԿԲ ԳՇ ակադդեմիայի բարձրագույն հրամկազմի դասընթացները (1922, Մոսկվա):
Մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914-1918) ստացել է գնդապետի կոչում:
Եղել է Մոսկվայի զինկոմ:
Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1918-20) ժամանակ գլխավորել է Սամարայի (հետագայում՝ 25-րդ հրաձգ.), 1919-ին՝ 49-րդ դիվիզիաները, 1919-ի հոկտ-ից՝ 4-րդ, 1920-ի հունիս-օգոստոսին՝ Հվ-արմ. ռազմաճակատում սպիտակ լեհերի դեմ մարտնչող 12- րդ բանակները, 1922-ին՝ 6-րդ կորպուսի հրամանատար, 1925-ին՝ Թուրքեստանյան ռազմական օկրուգի զորահրամանատարի տեղակալ:
1926-30-ին՝ ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչության ռազմական կցորդ Ֆինլանդիայում, Թուրքիայում, Իտալիայում:
Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |