ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Իսկական անունը՝ Գարեգին Տեր-Հարությունյան Եղիշեի,
Նժդեհ ծածկանվան առաջին գրավոր հիշատակությունը 1906թ-ի սեպտեմբերի 27-ից է:
Ծնվ. 01.01.1886թ., գ. Կզնուտ (Նախիջևանի գավառ):
Մահ. 21.12.1955թ., ք. Վլադիմիր (Ռուսաստան):
Ռազմական, քաղաքական և պետական գործիչ,
գնդապետ,
հրապարակախոս,
փիլիսոփա:
1907թ ընդունվել է ՀՀԴ կուսակցություն, որից հեռացել է 1937թ-ին:
Սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում,
ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում,
Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1904-ին դուրս է եկել),
1907-ին ավարտել Սոֆիայի սպայական դպրոցը:
1909-ին Կովկասում ցարական ոստիկանությունը ձերբակալել է Նժդեհին (զենք տեղափոխելու համար):
1911-ին ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:
1912-ին Անդրանիկի հետ կազմակերպել է հայկական կամավորական վաշտ (270 զինվոր), որը բուլղարական բանակի շարքերում 1913-ին կռվել է Թուրքիայի դեմ, որի համար բուլղարիայի կառավարությունը Նժդեհին պարգևատրել է Սպայական խաչով:
1914-ին տեղափոխվել է Թիֆլիս, զինվորագրվել հայկական կամավորական շարժմանը, նշանակվել կամավորական 2-րդ զորաջոկատի հրամանատարի տեղակալ:
1916-ին անցել է Ալեքսանդրապոլ:
1918-ին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24-29):
ՀՀ (1918-20) հռչակման առաջին իսկ օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման գործով:
1919-ի օգոստից՝ Զանգեզուրում զինված ուժերի հրամանատար:
Զորավարական տաղանդը դրսևորվել է հատկապես 1919-ի նոյեմբերին Զանգեզուրի վրա հարձակման ժամանակ թուրք-թաթարական զորքերին կազմակերպված դիմադրություն ցույց տալիս:
Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ միջև 1920-ի օգոստոսի 10-ին կնքված համաձայնագիրը, որով Կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, և շարունակել է պայքարը, իսկ հոկտեմբերի 10-ին Նժդեհի գլխավորությամբ սկսվել է համազանգեզուրյան ապստամբությունը:
Նոյեմբերի 21-ին Կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից:
1920-ի դեկտեմբերի 25-ին Նժդեհն ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով:
Նժդեհի գործունեությունը խափանել է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հետ Զանգեզուրը ևս Ադրբեջանին հանձնելու բոլշևիկյան ծրագիրը:
1921-ի հուլիսին Զանգեզուրից անցել է Պարսկաստան, այնտեղից՝ Սոֆիա:
1932-34-ին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է «Ցեղակրոն» շարժումը:
Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ մասնակցել է գերմանական բանակում հայկական ազգային լեգեոն կազմավորելու գործին:
Երբ խորհրդային բանակը մտել է Բուլղարիա (1944), Նժդեհը կամավոր ներկայացել է խորհրդային ռազմական իշխանությանը, տեղափոխվել Մոսկվա, որտեղ 1944-ի նոյեմբերի 2- ին ձերբակալվել է, Երևանում դատապարտվել 25 տարվա բանտարկության:
1948-ին Երևանից տեղափոխել են Վլադիմիր ք-ի բանտ, որտեղ և մահացել է:
1983-ին աճյունը գաղտնի տեղափոխվել է Հայաստան և 1986-ին, Նժդեհի կտակի համաձայն, մի փոքր մասունք ամփոփվել է Խուստուփ լեռան լանջին, աճյունը՝ Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ):
Տաթևի վանքի, որը եղել է Լեռնահայաստանի Հանրապետության ղեկավարի նստավայրը, բակում կանգնեցվել է (2003-ին) Նժդեհի հուշարձանը:
Նժդեհի անունով Երևանում կոչվել են հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան:
Երկեր.
Երկ., հ. 1-2, Ե., 2002: Հատընտիր, Ե., 2001:
Մեծ գաղափար (նորահայտ նյութեր), Ե., 2002:
Գրական երկեր, Ե., 2003:
Գրկանություն.
Ավո, Նժդեհ. Կեանքն ու գործունէութիւնը, Բեյրութ, 1968:
Առաքելյան Վ., Նժդեհ, Ե., 1989:
Գեվորգյան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Ե., 1991:
Լալայան Մ., Գարեգին Նժդեհ (Կյանքը և գործունեությունը), Ե., 1995:
Ղազախեցյան Վ., Նժդեհը Ձանգեգուրում. 1920 թ. վերջ - 1921թ. հուլիս, Ե., 2001:
Գարեգին Նժդեհ, կենսագրական յաւելումներ, անտիպ գրութիւններ ու խորհրդածութիւևներ, Ե., 2005:
Ա. Սարգսյան, Փիլիսոփայականը և գաղափարականը Գ. Նժդեհի տեսական ժառանգության մեջ, Ե., 2011
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=13307999346004378_c0qjh27y_001.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993424859928_6.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993425086183_5.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993431402712_4.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993480188058_3.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993436169615_2.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993456936605_1.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993421534628_8.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993421797001_9.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993474212041_10.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993499211611_11.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993487406035_14.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993473783628_16.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993436653093_17.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133079993457424146_18.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086021046031_19.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086060488940_20.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=13308008602519167_21.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086099940548_22.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086030475268_23.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086038977303_24.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086086686153_25.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086026451742_26.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086056073116_27.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=133080086070760067_28.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=138763399688544746_garegin_njdeh.jpgԱզգային-ազատագրական շարժման գործիչ
-
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
/image/?type=album&prefix=album&img_id=138980881961317600_garegin_njdeh_varna.jpgԳարեգին Նժդեհը` Վառնայում, 1938 թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: