GEORG DPIR PALATACI (Ter-Hovhannisyan) / ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻ (Տեր-Հովհաննիսյան)
Ծնվ. 1737թ., Կ. Պոլիս:
Մահ. 1812թ., Կ. Պոլիս:
Տիրապետել է մոտ 10 լեզվի:
Արժեքավոր է նրա պարսկերեն-հայերեն բառարանը (հրտ.՝ 1826), որը բացի բառի բացատրությունից, ամփոփ տեղեկություններ է տալիս նաև իրանական դիցաբանության, առասպելաբանության, ժողովրդական սովորույթների ու բարքերի, վիպ. հերոսների ու նշանավոր գրողների մասին:
Բառարանի վերջում տրված է հայերեն և պարսկերեն նման բառերի ցանկ, դրանց ծագումը, փոխառության աղբյուրը:
Զբաղվել է պատմությամբ («Գիրք պատմութեան արքայից Օսմանեան զարմին...», անտիպ):
Ընդօրինակել է Մովսես Խորենւսցու և Եղիշեի պատմությունները, XIII դ. գրական հուշարձան «Գիրք վաստակոցը», Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը»:
Կատարել է թարգմանություններ պարսկերենից («Գիրք մեծագին եւ պատուական ականց...», հրտ.՝ 1807), հունարենից («Հայելի գրոցն Հոմերոսի...», 1783, անտիպ):
ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻն ԱՌԱՋԻՆ ՀԱՅ հոմերոսագետն է. «Իլիականի» հայ. թարգմանության նախաբանում քննում է Հոմերոսին ու նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր:
ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻու որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան, Փարիզի Նուպարյան, Երևանի մատենադարաններում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |