GEORGI YAKULOV (GEVORG YAKULYAN) BOGDANI / ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎ (ԳևՈՐԳ ՅԱԿՈՒԼՅԱՆ) ԲՈԳԴԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան

Նույն ինքը Ժորժ Վելիկոլեպնի

Նկարիչ, արվեստի տեսաբան:

Ծնվ. 02(14).01.1884թ., Թիֆլիս:
Մահ. 28.12.1928թ., Երևան, թաղված է Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը:

«Յակուլովը արտիստ ու մտավորական էր բարձրագույն իմաստով... Նրա արվեստը համամարդկային վեհ իդեալներով ներշնչված մարդու ստեղծագործական մաքառումների ու լիցքաթափման արդյունք է՝ հետաքրքիր մի երևույթ XX դարի ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի ասպարեզում»:
Մարտիրոս Սարյան, նկարիչ


Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1893-1901) և գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանում (1901-03):

1903-ին կամավոր մտել է կովկասյան գունդ, մասնակցել 1904-05-ի ռուս-ճապոնական պատերազմին:

Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, երփնագրի և գրաֆիկայի բնագավառներում:

«Ձիարշավ» (1905), «Աքաղաղներ» (1907), «Կաֆե շանտան» (1912) և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների:

1910-ական թթ. Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում շփվել է ժամանակի մեծ արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն, իր տեսության հետևություններն ամփոփել է «Երկնագույն արեգակը» հոդվածում (1914):

ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎն իր գործերում համադրել է Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթները:
Գույների տեղաշարժման, գծի և լույսի փոխհարաբերության ու ոճերի ծագման յակուլովյան տեսությունը լայնորեն կիրառվել է թատրոնում:

Նրա ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում:

Հակադրվելով «Միր իսկուստվա» խմբավորման վարպետներին՝ մշակել է նոր սկզբունքներ, ընդգծել ճարտարապետական դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը բեմանկարչության մեջ, որը համարել է կոնստրուկտիվ ոճ:

Մոսկվայի ցուցադր. թատրոնի մի շարք բեմադրություններում (Սոֆոկլեսի «Էդիպ արքա», 1921, ևն) ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎի գունային լուծումները փոխարինել է լուսագրով, մեծ տեղ հատկացրել ռիթմիկ հնչողությանը:

Նրա ձևավորումներին բնորոշ են ռոմանտիկ ոգին, պաթետիկ-մոնումենտալ ոճը:

1914-ին Ա. Մյասնիկյանի և Ա. Ջիվելեգովի հետ Մոսկվայում հանդես է եկել ընդդեմ հայ մշակույթի վանդալիզմի:

1917-ին հինգ աշխատանքով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության կազմակերպած ցուցահանդեսին:

1918-ին մասնակցել է Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը (դեկորացիոն բաժնի վարիչ), ձևավորել Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1924), Գ. Սունդուկյանի «Պեպո»
(1925) ներկայացումները:

1919-ին Ա. Եսենինի, Ա. Մարիենհոֆի, Վ. Շերշենևիչի և այլոց հետ կազմել ու ստորագրել է իմաժինիստների առաջին դեկլարացիան:

ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎն Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1926) և Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ներկայացումները, Ս. Պրոկոֆևի «Պողպատե ցատկ» (1927, Փարիզ) բալետը (լիբրետոյի հեղինակ՝ ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎ):

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1959, 1967, 1975, 1984), Մոսկվւսյում (1975):
1964-ից Փարիզում գործում է ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎի արվեստի համակիրների ընկերություն:

Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Գ. Բ. Յակուլով Լ. Լ. Յաղջիև Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Բախրուշինի անվ. թատերական թանգարանում:

Երկեր.
Ինքնակենսագրություն, Մ., 1925:
Голубое солнце, "Альциона", кн. 1, М., 1914.

Գրակ.
Խալաթյան Լ., Վախթանգով, Յակուլով ն. ուրիշներ, Ե ., 1984:
А л а д ж а л о в С., Георгий Якулов, Е., 1971;
Георгий Якулов, Каталог выставки, М., 1975;
К о с т и н а Е., Георгий Якулов [Альбом репрод.], М., 1979.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5304
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԲՈՐԻՍ ԻՇԽԱՆՈՎ ՍԱՐԳՍԻ ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դոկտոր (1964), պրոֆեսոր (1977): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott