GEORGI ANJELYAN HOVHANNESI / ԳԵՈՐԳԻ ԱՆՋԵԼՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Ծնվ. 08.06.1930թ., Ախալցխա:
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
Բժշկ. գիտ. թեկնածու (1964), պրոֆ. (1999):
Բժշկ. ծառայության գնդապետ (1999):
Բ.Հ. և Վ.Հ. Անջելյանների եղբայրը:
Ավարտել է ԵԲԻ (1955):
1965-75-ին աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստ-ում, 1975-96-ին՝ ԵԲԻ անեսթեգիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ:
ԳԵՈՐԳԻ ԱՆՋԵԼՅԱՆի նախաձեռնությամբ ՀՀ-ում կազմակերպվել են վերակենդանացման ծառայություններ, հանրապետ. գերճնշումային թթվածնավորման, արտածին թունավորումների բուժման կենտրոններ:
ՀՀ-ում առաջինն է իրականացրել արյունակլանման, հեղուկակլանման, պլազմոֆորեզով և անդրամանուշակագույն ճառագայթմամբ բուժման եղանակները:
Հեղինակ է անեսթեգիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ուս. ձեռնարկների:
ՌԴ բնական ԳԱ անդամ (1998): Բնության և հասարակության մասին միջազգ. ԳԱ անդամ և փոխնախագահ (1999): Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների գիտ. ընկերության նախագահ (1974-95), ՀՀ առողջապ. նախ-յան (1975-ից) և ՊՆ (1999-ից) գլխ. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
Ի.Պ. Պավլովի անվ. արծաթե (1999), ԵՊԲՀ ոսկե (2001), Էռլիխի անվ. (2002) մեդալներ, Ա. էյնշտեյնի արծաթե պատվոնշան (1999):
Երկ.
Անհետաձգելի օգնությունը և սուր թունավորումների թերապիան, Ե., 1982:
Էկզոգեն թունավորումների ինտենսիվ թերապիան և վերակենդանացումը, Ե., 1986: Սուր թունավորումների թերապիան, Ե., 1988:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |