GEVOR GRIGORYAN STEPANI – Jiotto / ԳԵՎՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ – Ջիոտտո
Ծնվ. 12(24).11.1897թ., Թիֆլիս:
Մահ. 23.11.1976թ., Երևան:
ՀԽՍՀ վաստ. նկարիչ (1967):
Սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում (1916-19, դասատու՝ Ե. Թադևոսյան), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում (1921-23):
1962-ին տեղափոխվել է Երևան:
Ստեղծել է գունային և գծային ինքնատիպ կառուցվածքով դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ («Բնանկար», «Նատյուրմորտ անձեռոցիկով», «Հայկուհու դիմանկարը », երեքն էլ՝ 1922, «Մոր դիմանկարը», «Նատյուրմորտ: Մրգեր», «Հերոսի մահը», երեքն էլ՝ 1929), «Դիանայի դիմանկարը», 1945, «Նատյուրմորտ կիտրոններով», 1962, «Մայրս և ես», 1972), որոնցում դրսևորվել է զուսպ գույներով խոր հույզեր արտահայտելու նրա գեղաևկարչական հակումը:
Թիֆլիսի մշակութային առանձնահատուկ մթնոլորտը, հայ ժողովրդի անցյալը, ռուս, վրացի, հայ մշակույթի ականավոր գործիչները տեղ են գտել Ջիոտտոյի փոքրաչափ գործերում:
Նրա նկարներն աչքի են ընկնում թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին հատուկ զուսպ գեղեցկությամբ, կերպարային բազմազանությամբ:
1977-ին Երևանում հիմնադրվել է Ջիոտտոյիի տուն-թանգարանը (1987-ից՝ ՀԱՊ-ի մասնաճյուղ):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |