GEVORG BASHINJAXYAN ZAQARI / ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ԶԱՔԱՐԻ
Նկարիչ, գրող, հաս. գործիչ, ազգ. ռեալիստ. բնանկարչության հիմնադիրը:
Ծնվ. 16(28).09.1857թ., Սղնախ (Վրաստան):
Մահ. 04.10.1925թ., Թիֆլիս:
Ձ.Գ. և Լ.Գ. Բաշինջաղյանների հայրը, Ս.Ձ. Բաշինջաղյանի եղբայրը:
Սովորել է Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործյան դպրոցում (1876-78), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1879- 1883), աշակերտել է նշանավոր գեղանկարիչ Մ.Պ. Կլոդտին:
1884-ին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում:
ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խ. Աբովյանի տունը Քանաքեռում», 1884):
1890-ական թթ. ստեղծել է վառ անհատականությամբ բնորոշվող հայրենասիրական կտավներ («Արարատ», 1895, «Դիլիջաևի ճանապարհը», 1895, «Սևան», 1896, «Սևան: Անձրևային օր», 1899):
Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912 ևն):
ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆը նաև պատմվածքների, նորավեպերի, ակնարկների, ուղեգրությունների, պիեսների, հոդվածների հեղինակ է:
Զբաղվել է Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, հայկական ճարտարապետական կոթողների նորոգման խնդիրներով:
ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆի գործերի մեծ մասը պահվում է ՀԱՊ-ում:
«Կեչիների պուրակ» (1883) նկարի համար՝ Ս. Պետերբուրգի ակադ-ի արծաթե մեդալ:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1883), նաև Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, Փարիզում (1899, 1900) և այլուր:
Երկեր.
Երկ., Ե., 1966:
Ալբոմ, Ե., 1985:
Избр. произв., М., 1986.
Գրակ.
Սարգսյան Մ. Ս., Գևորգ Բաշինջաղյան, Ե., 1957:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |