ԳԵՎՈՐԳ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ ՊԱՐԳԵՎ
Ծնվ. 02.08.1942թ., Բեյրութ:
Բանասեր, պատմաբան, գրականագետ:
Օքսֆորդի համալսարանի դ-ր (1979), պրոֆ. (1982):
Ավարտել է ԵՊՀ (1969), Օքսֆորդի համալսարանը (1974):
1974-87-ին՝ Հարվարդի (ԱՄՆ) համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս և հայ. գրքերի հավաքածուի տնօրեն,
1987-ից՝ Միչիգանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,
1995-ից, միաժամանակ՝ հայագիտական ծրագրերի տնօրեն:
Աշխատությունները վերաբերում են ուշ միջնադարի և նոր շրջանի պատմությանը, գրականությանը և մշակույթին («Յակոբ Պարոնեանի այլաբանական կարգ մը երկերու պատմական դեմքերն ու դէպքերը», 1980, «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը», 1991):
Հեղինակ է բուհ. դասագրքերի:
Հայագիտական ուսումնասիրությունների մի շարք ընկերությունների անդամ և պատվ. անդամ:
Վարդանանց ասպետներ հայագիտական հիմնադրամի հանձնախմբի նախագահ (2001-ից, ԱՄՆ):
Պարգևատրվել է.
Ջ. Հ. Քոլիգյան (1984, ԱՄՆ), Ա. Հ. Դադյան հայ մշակույթի (2000, Նյու Յորք) մրցանակներ:
Երկեր.
The Mekhitarist Contribution to Armenian Culture and Scholarship, Cambr., 1976. A
Reference Guide to Modem Armenian Literature, 1500-1920, with an introductory History, Detroit, 2000.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

