ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑ, Տփղիսեցի

Ծնվ. 28.08.1847թ., Թիֆլիս:
Մահ. 08.05.1930թ., Վաղարշապատ: Ամփոփված է Էջմիածնի Մայր տաճարի բակում:
Ամենայն հայոց կաթողիկոս 1911-ից:
Հաջորդել է Մատթեոս Բ Կոստաևդնուպոլսեցուն:
Սովորել է Թիֆլիսի դաս. գիմնազիայում:
1872-ին՝ վարդապետ,
1882-ին՝ եպիսկոպոս,
1895-ին՝ արքեպիսկոպոս:
1874-ին՝ Գևորգյան ճեմարանի ուսուցիչ,
1875-ին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ,
1877-ին՝ Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայր,
1878-ից՝ առաջնորդ, փոխանորդ Ալեքսանդրապոլում,
1881-ին՝ Երևանի փոխթեմակալ,
1886-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ,
1894-ից՝ Վրաստանի թեմի առաջնորդ,
1907-ից՝ կաթողիկոս, տեղապահ:
Վիրահայոց թեմում նորոգել է եկեղեցիներ, բացել է դպրոցներ, Թիֆլիսում ստեղծել «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»:
ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑին հովանավորել է Մ. Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի:
Ա. Մանթաշյանի բարեգործությամբ ավարտել է Մայր տաճարի նորոգումը:
1912-ին ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑու նախաձեռնությամբ կազմվել է Ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որը պաշտպանելու էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև:
Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-18), համոզվելով, որ Ռուսաստանի հաղթանակից է կախված արևմտահայերի ճակատագիրը, ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑը դիմել է Նիկոլայ II կայսեր օգնությանը:
1918-ի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում:
Հայաստանի խորհրդայնացումից (1920) հետո ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑին կոնդակներով համայն հայությանը կոչ է արել նեցուկ լինել կառավարությանը հայրենաշեն գործում:
Կաթողիկոսական գահին ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑուն հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

