ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Նույն ինքը՝ Կառլեն Մուրադյան Գրիգորի:

Բանաստեղծ, թարգմանիչ:

Ծնվ. 30.09.1919թ., Աշտարակ:
Մահ. 12.07.1998թ., Երևան, թաղված է Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում:

Ավարտել է ԵՊԻ (1940), Մոսկվայի գրականության բարձրագույն դասընթացները (1956):

1951-54-ին՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից,
1968-72-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր,
1973-98-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստ ինստիտուտի ավագ գիտաշխատող:

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆի բանաստեղծությունների առաջին ժողովրդական՝ «Նախաշավիղը» (1940), կյանքի և սիրո վերաբերյալ քնարական խոհեր են:

«Խաղաղության ծխամորճը» (1942) ժողովածուն նրա պոեզիային բերեց քաղաքացիական հատուկ շունչ և ուղղվածություն:

«Նորքը» (1946, ժողովածու) վկայեց բանաստեղծի ստեղծագործական որոնումների հասունացումը:

Հաջորդ ժողովածուներում ավելի որոշակի դարձան ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆի պոեզիայի ոճն ու թեմատիկ նախասիրությունները («Նոր ճանապարհ», 1949, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1951, «Որոնումներ», 1955, «Մինչև այսօր», 1959, «Երկու ճամփա», 1962, «Այս տարիքում », 1968, «Քսաներորդ դար», 1970, «Դար, հող, սեր», 1974, ռուս., ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1976, «ճամփաբաժան», 1979, «Ախ, այս Մասիսը», 1980 և այլն):

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆն գրել է նաև էսսեներ («Յոթ երգ Հայաստանի մասին», 1974, 2-րդ լրց. հրտ.՝ 1981, վավերագրական կինոնկար՝1967, սցենարը՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆի, Անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյաև փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Պրոմեթևս-69»), հոդվածներ, արձակ ստեղծագործություններ [«Մաշտոցից մինչև մեր օրերը», 1984 (մտորումներ հայ գրականության մասին), «Հավերժի ճամփորդը», 1985 (բանաստեղծություններ և արձակ էջեր)]:

Երևանի փորձարարական թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման:

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆը թարգմանել է Ա. Բլոկի, Վ. Մայակովսկու, Ա. Եսենինի, Բ. Պաստեռնակի, Մ. Ցվետաևայի, Մ. Ռիլսկու, Ն. Հիքմեթի, է. Ռեմարկի ստեղծագործություններից («Գիրք թարգմանությանց», 1984, ժող.):

ՀԳՄ Ե. Չարենցի անվ. մրց. (1979):

Երկեր.
Երկ. ժող., հ. 1-2, Ե., 1975-77:
Երկ., հ. 1-3, Ե„ 1985-86:
Հավերժի ճամփորդը (էսսե, հայ., ռուս., անգլ., գերմ., ֆրաևս.), Ե., 1987:
Ելք Եգիպտոսից, Ե., 1990:

Գրակ.
Հովակիմյան Վ. Կ., Գևորգ Էմին, Ե., 1986:
Գևորգ էմին: Կենսամատենագիտություն, Ե., 1982:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 16836
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott