ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Ճարտարապետ:
ՀՀ վաստակավոր շինարար (1957),
վաստակավոր ճարտարապետ (1968):
Ծնվ. 13.02.1910թ., Ս. Պետերբուրգ:
Մահ. 04.10.1993թ., Երևան:
Ա.Հ. Թամանյանի որդին, Յու. Ա. Թամանյանի եղբայրը:
Ավարտել է ԵՊԻ (1932):
Աշխատել և կատարելագործվել է Երևանում, հոր արվեստանոցում:
Նրա մահից հետո ավարտին է հասցրել շինարարական ընթացքի մեջ գտնվող կառույցները' Կառավարական տունը, Օպերայի և բալետի թատրոնի, Ազգային գրադարանի շենքերը:
1948-55-ին' Երքաղխորհրդի,
1955-58-ին' Հայպետնախագիծ,
1958-62-ին' Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար:
ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆի նախագծերով Երևանում իրականացվել է Կիևյան վոողոցի կառուցապատումը (1953-56, հեղինակային խմբի հետ), կառուցվել Սայաթ-Նովայի անվ. երաժշտ. դպրոցի և պարարվեստի ուսումնարանի միացյալ շենքը (1948-50, նոր կողաշենքը' 1976), Կոմիտասի անվ. կոնսերվատորիան (1975), Հայգլխէներգոյի բնակելի տունը (1948-50), Ջերմուկում' առողջարան և հանք, ջրերի տաղավարը (1950-56), մշակույթի պալատներ' ճարտարում (1969) և Մարտունիում (1973, երկուսն էլ' ԼՂՀ-ում) ևն:
ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆը ստեղծել է 1400 նստատեղով ներկայիս Ա. Խաչատրյանի անվ. համերգային մեծ դահլիճը (ավարտվել է 1953-ին), որը նրա ստեղծագործության գլուխգործոցն է:
ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆի հսկողությամբ է մշակվել և իրականացվել նաև Կառավարական տան 800-տեղանոց նիստերի դահլիճը:
Պարգևատրվել է
ՀՀ Պետական մրցականերով (1970, Հանրապետության հրապարակի կառուցապատման, 1980, Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի շենքի համալիր վերակառուցման համար): Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութ. (1947),
«Տարվա լավագույն կառույց» հանրապետ. (1953) ստուգատեսների դափնեկիր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |