GEVORG TAVAQALYAN / ԳԵՎՈՐԳ ԹԱՎԱՔԱԼՅԱՆ
Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ,
հայդուկային շարժման կազմակերպիչներից:
Նույն ինքը՝ Բագրատ վարդապետ, Զաքի
Ծնվ. 15.05.1850թ, Դերբենդ:
Մահ. 12.05.1902թ, Բաքու:
Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ,
հայդուկային շարժման կազմակերպիչներից:
Սովորել Է Թիֆլիսի ուսուցչ. սեմինարիայում, Բաքվի ռեալ, դպրոցում, ապա՝ Ս. Պետերբուրգի զինվոր, դպրոցում:
1880-ական թթ. սկզբից մասնակցել է ազատագրական շարժումներին, զինակցել հայ նշանավոր հայդուկներ Հունոյին, Սևքարեցի Սաքոյին, Նիկոլ Դումանին.
1889-ին Ալաշկերտի Ս. Հովհաննես վանքում ձեռնադրվել է վարդապետ՝ շարունակելով ազատագրական գործունեությունը:
Պարսկա-թուրքական սահմանագլխի Դերիկի Ս. Աստվածածին կիսավեր վանքը (որի վանահայրն էր) վերածել է հայդուկային շարժման հենակետի:
1898-ից հոգևոր ծառայությունը շարունակել է Ալեքսանդրապոլում և Գանձակում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |