ԳԵՎՈՐԳ ՉԱՅԼԱԽՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ
Խորհրդային բանակի հրետանու գեներալ-մայոր (1943):
Ծնվ. 1897թ., Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում):
Մահ. 16.01.1963թ., Խարկով (Ուկրաինա):
Մ. Ք. Չայլախյանի եղբայրը:
Ավարտել է Պետրոգրադի Կոնստանտինովյան հրետանային ուսումնարանը (1917), հրամկազմի կատարելագործման բարձրագույն հրետանային դասընթացները (1938, Մոսկվա):
1917-ից մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-18),
1918-ի մայիսի 21-29-ին՝ Սարդարապատի ճակատամարտին:
Հայրենական պատերազմի (1941-45) առաջին օրերին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, ապա նշանակվել է (1941) ՀՕՊ-ի բարձրագույն դպրոցի (Մոսկվա) ամբիոնի պետ,
1943-ից՝ Սևդրկովկասյան ռազմաճակատի ՀՕՊ-ի պետ:
1945-ին մասնակցել է ճապոնիայի դեմ պատերազմին:
1946-58-ին՝ Մոսկվայի հրետանային ռադիոտեխնիկայի ակադեմիայի ամբիոնի պետ:
Զորացրվել է 1958-ին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


