GEVORG CHAVUSH - GEVorg Xazaryan Aroyi, (Sarhat) / ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ
Բնակավայրը` Հայաստան

«Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը»:
Գևորգ Չավուշ


* * * *

Ծնվ. 1870թ., գ. Մկթենք (Սասունի Փսանք գավառ):
Մահ. 27.05.1907թ., գ. Սուլուխ, թաղված է Մուշում:

Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ, ֆիդայի:

ՀՀԴ կուսակցության անդամ:

Սովորել է Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցում (1886-88):
1880-ական թթ. վերջին Տարոնում գործել է Արաբոյի՝ առաջին հայդուկային խմբում:
1890-94-ին համագործակցել է Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մուրափ և Միհրան Տամատյանի հետ: Մասնակցել է Սասունի 1891-94-ի ինքնապաշտպան, մարտերին (հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռիվներում), ձերբակալվել ու արգելափակվել է Բիթլիսի, ապա՝ Մուշի բանտերում:
1896-ին փախչելով բանտից՝ ապաստանել է Սասունում, միացել Գուրգենին և Հրայրին:
Աղբյուր Սերոբի սպանությունից (1899) հետո կազմակերպել է մատնիչ Ավեի (1900), ապա (Անդրանիկի հետ)՝ Խալիլ Բեյի սպանությունը:
Նրա 1900-01-ին մղած կռիվները (Բերդակի, Նորշենի ևն) կարևոր տեղ են գրավում հայդուկային շարժման պատմության մեջ:
Գործուն մասնակցություն է ունեցել 1901-ի նոյեմբերին Առաքելոց վանքի կռվին,
1904-ի Սասունի ապստամբությանը:
Վերջինիս պարտությունից հետո անցել է Վան, սակայն Աղթամարի խորհրդակցությունից (1904-ի օգոստոս) հետո, որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ, վերադարձել է Տարոն:
1906-07-ին գործել է Ռ. Տեր-Մինասյանի հետ:
Ապարդյուն ջանքեր է գործադրել հայ-քրդական համագործակցություն ստեղծելու համար:
ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇի մղած կռիվները (շուրջ 40) ընթացել են կազմակերպված և գրեթե միշտ ավարտվել հաղթանակով:
Զոհվել է Սուլուխի հայտնի կռվում:
Ժողովուրդը երգեր է հյուսել ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇի մասին:

Գրակ.
Սասունի Կ., Գեւորգ Չավուշ, Փարիզ, 1939:
Նույնի, Սարերու ասլանը, Բեյրութ, 1966:
Ավո, Գևորգ Չավուշ (Կյանքն ու գործունեությունը), Բեյրութ, 1972:
Պողոսյան Ս.Կ., Պողոսյան Կ.Ս., Ինձ բահ տվեք..., Ե., 1990:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8635
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)

    /image/?type=album&prefix=album&img_id=134549452241830904_Gevorg_chavush.jpg

    Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով:

    ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)
  • ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)

    /image/?type=album&prefix=album&img_id=134549452255582127_Gevorg_chavush_1.JPG

    Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով:

    ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)
  • ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)

    /image/?type=album&prefix=album&img_id=134549452217627164_Gevorg_chavush_2.jpg

    Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով:

    ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)
  • ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)

    /image/?type=album&prefix=album&img_id=134555667045830545_sulukh_gevorg_chavush.jpg

    Սուլուխի կամուրջը, որտեղ 1907 թվականի մայիսի 27-ին մահացավ հայդուկապետ Գեւորգ Չավուշը

    ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ)

© "5165m" studio
top
top
font
color
bott